Կենդանիներ, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված տարվա եղանակից
Lifeart-on.ru կայքը ներկայացնում է կենդանիների, որոնք, կախված տարվա եղանակից, կարող են փոխել իրենց «մուշտակը»՝ այդպիսով ձուլվելով շրջապատի հետ և իրենց ապահովագրելով գիշատիչներից: Պատրաստվելով ձմռան ցրտերին՝ նրանք իրենց ամառային մուշտակը փոխում են սպիտակով:
Սպիտակ կզաքիս
Այս կենդանին ամռանը երկու գույն ունի՝ մարմնի վերին մասը շիկակարմիր է, իսկ ստորին հատվածը՝ սպիտակադեղնավուն:

Կենդանին ձմեռային սպիտակ գույն է ստանում այն շրջաններում, որտեղ տարվա մեջ առնվազն 40 օրը ձյունով է պատված:
Տունդրայի կաքավ

Այս թռչնի «զգեստը» ամռանը գունափոխվում է և համապատասխանում այն տեղանքի սարերի գույնի հետ, որտեղ ապրում է նա:

Այս թռչնի փետուրները ձմռանը սպիտակ են դառնում՝ բացառությամբ պոչի փետուրների, որոնք սև են, և արուների մոտ կտուցի հիմքի փետուրների:
Հյուսիսային եղջերու

Այս կենդանիներն ամռանը մոխրագույն են, իսկ ձմռանը՝ սպիտակ:

Արկտիկական նապաստակ

Ամռանը այս կենդանին կապտամոխրագույն է, իսկ ձմռանը նրա գույնը փոխվում է և դառնում սպիտակ:

Հյուսիսային աղվես

Ամռանը՝ մուգ դարչնագույն, իսկ ձմռանը՝ ճեփ-ճերմակ:
