Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Իզմիրում Efes-2016 միջազգային վարժանքների եզրափակիչ փուլի շրջանակում կազմակերպված Բարձրաստիճան հյուրերի օրվան: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը:
Efes-2016 զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 9 երկրի, այդ թվում նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ: Ադրբեջանն այդ զորավարժություններում ներգրավված է 30 զինծառայողով: