Թավայում պատրաստված շերտերով և նուրբ կրեմով տորթ, որն այնքան նուրբ է, որ հալչում է բերանում
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Պատրաստման ժամանակը ` 60 րոպե:
Չափաբաժինները` 8:
Պատրաստում ենք կրեմը։ Խոր ամանի մեջ ենք լցնում 2 հատ ձուն։ Ավելացնում ենք կաթն ու շաքարավազը։
- Հարիչով հարում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու վանիլինը։ Այդ ամենը հարիչով լավ հարում ենք։

- Լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք թույլ կրակի վրա, գդալով անընդհատ խառնելով այնքան ենք եփում, մինչև թանձրանա։ Կրեմը թանձրանալուց հետո օդի պղպջակներ են առաջանալու։ Պատրաստի կրեմը թողնում ենք սառչի։

- Քանի դեռ կրեմը սառում է, պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ ենք լցնում խտացրած կաթը, ավելացնում ենք ձուն և գդալով խառնում ենք։

- Մի քիչ ալյուր և քացախի մեջ հանգեցրած սոդա ենք ավելացնում, այնուհետև լավ խառնում ենք։
Կրկին մի փոքր ալյուր ենք ավելացնում և գդալով խառնում։
- Եթե արդեն խմորը գդալով հնարավոր չէ խառնել, խառնում ենք ձեռքերով։ Ալյուրն աստիճանաբար ենք ավելացնում, քանի որ ալյուրի քանակը մի շարք գործոններից է կախված։

- Փափուկ, առաձգական և ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։
Խմորը պատրաստ է։
- Խմորից երշիկ ենք ձևավորում և 8 հավասար մասի ենք կիսում։ Դրանք թխվածքի ապագա շերտերն են։

- Շրջանաձև գրտնակում ենք (որպեսզի շերտերը հավասար լինեն, ափսեով կտրում ենք)։ Պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի շերտը շատ չփքվի։ Նույնկերպ պատրաստում ենք նաև մնացած շերտերը։

- Թավան տաքացնում ենք և շերտերը երկու կողմից տապակում։ Քանի որ շերտերը բարակ են, շատ արագ են տապակվում։ Արդյունքում ստանում ենք 10 շերտ (2 շերտը գրտնակած շերտերի ավելցուկներից ենք ստանում)։ Բոլոր շերտերը պատրաստ են։

- Թողնում ենք շերտերը սառչեն և այդ ընթացքում վերադառնում ենք մեր կրեմին։ Կրեմի մեջ ենք ավելացնում սենյակային ջերմաստիճանի կարագը։

- Հարիչով հարում ենք։ Կրեմը պատրաստ է։

- Սկսում ենք տորթը դասավորել։ Շերտը դնում ենք ափսեի մեջ և կրեմով պատում ենք։ Այդպես բոլոր շերտերը կրեմով պատում ենք և իրար վրա շարում։

- Տորթի վերևամասն ու կողքերը ևս կրեմով պատում ենք։ 8-10 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ և տորթը փափկի։ Կարող ենք գիշերը պատրաստել և թողնել սառնարանում։

- Ձևավորում ենք տորթը.
Կարող ենք վրան քերած շոկոլադ լցնել և ձևավորել ամբողջական նուշով։
Անվանմանը համապատասխան` շատ նուրբ տորթ, որը կտրում ենք և մեկ բաժակ թեյի հետ մատուցում