Մերի Շահինյանը եւ Արտաշես Մարգարյանն օրինականացրել են հարաբերությունները
LifeBravo.am-ը գրում է .
Մերի Շահինյանը եւ գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանն օրերս Ամուսնության պալատում օրինականացրել են իրենց հարաբերությունները: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել ԶԱԳՍ-ի արարողության լուսանկարները:
Ապագա մայրիկը մեզ հետ զրույցում հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն: Փոքրիկի ծնունդը նախատեսված է հուլիսի վերջին, ինքն էլ ֆիզարձակուրդում է, սակայն չի դադարեցրել իր հեղինակային հաղորդման աշխատանքները:
«Թեեւ այս շրջանում որպես լրատվական մեկնաբան չեմ ներկայանում, բայց շարունակում եմ գործունեությունս` նկարահանվելով «Կտոր մը Հայաստան» հաղորդաշարում»,-ասել է Մերին:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Թամրազյանի եւ Մերի Շահինյանի արխիվից

