Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին
Խառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ԱՄՆ-ի Չիկագոյում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF 15 մրցաշարում 10-րդ հաղթանակը տարավ։
Ծառուկյանը 45 վայրկյանում պարտության մատնեց UFC-ի նախկին չեմպիոն ամերիկացի Էնթոնի Փեթիսին։ Նա պաշտպանել է RAF-ի տիտղոսը միջին քաշային կարգում։