Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզի 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրողների վերջնական ցուցակներում, ըստ Ներքին գործերի նախարարության, ընդգրկված է 233 494 քաղաքացի։