Պեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել է բավական վաղուց, և ռուսական կողմը պատրաստվում է դրան։
«Ինչպես գիտեք, Փաշինյանի այցը համաձայնեցվել է բավական վաղուց։ Դրա մասին նույնպես բավական վաղուց հայտարարվել է։ Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է այցի մասին: Մենք, իսկապես, պատրաստվում ենք այդ այցին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։