Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր
Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների հարկադիր կատարման ոլորտին նվիրված քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գործընկեր կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները և համագործակցության հեռանկարները։
Համաժողովի շրջանակում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին ստորագրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը։
Ծրագրի դրույթները բխում են երկու կառույցների միջև 2018 թվականին կնքված համագործակցության հուշագրի նպատակներից և միտված են գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։