Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շենժենում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ինքը կոչ է արել նրան դադարեցնել Եվրոպայում ռազմական գործողությունները՝ Մոսկվայի և Կիևի միջև արագ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել Պուտինին ընդունել դեկտեմբերի 14-15-ը Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։