ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության
ԱՄՆ-ում առանց լույսի մնացած էլեկտրաէներգիայի սպառողների թիվը հասել է գրեթե 840,000, վկայում են PowerOutage մոնիթորինգային ռեսուրսի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դրա տեղեկություններով՝ էլեկտրականության խափանումներ են նկատվում 838,656 տնային տնտեսությունում։ Անջատումների ամենամեծ թիվը գրանցվում է Վիրջինիա, Նյու Ջերսի, Մերիլենդ և Փենսիլվանիա նահանգներում։
Չորեքշաբթի Նյու Յորքում, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել հորդառատ անձրևների և ուժեղ քամու պատճառով։ Գոհաբանության օրվա կապակցությամբ Macy's շքերթի կազմակերպիչները որոշում են կայացրել միջոցառումը հինգշաբթիից տեղափոխել շաբաթ օրը։ Սա ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ եղանակային պայմանների պատճառով հետաձգվում է Նյու Յորքում Գոհաբանության օրը ամերիկյան խոշորագույն հանրախանութներից մեկի՝ Macy's-ի կողմից կազմակերպվող շքերթը։