15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար
15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի: Այս մասին X-ի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
«15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի։
Մենք կվերսկսենք բանակցությունները դեկտեմբերին, սակայն առայժմ ԵՄ յոթնամյա բյուջեի շուրջ փոխզիջման հասնելու շանսերը քիչ են թվում»,- գրել է Մադյարը:
Նշենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ յոթնամյա բյուջեի շուրջ արտահերթ գագաթնաժողովը, որը սահմանում է, թե ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսելու Եվրամիությունը առաջիկա 7 տարիներին և ինչպես է այդ գումարը բաշխվելու տարբեր ոլորտների միջև: Հաջորդ գագաթնաժողովը նշանակվել է դեկտեմբերի 17-ին։