Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության ողջ տարածքում նոյեմբերի 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան, 30-ին և դեկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում այսօր և վաղը տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյից մայրաքաղաքում սպասվում է անձրև։
Հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն: