Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Կորեայի ձորի ճանապարհահատվածը ևս ժամանակավորապես փակ է՝ հողագրունտի սահքի հետևանքով առաջացած փլուզման վտանգի պատճառով։