Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը Երևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ

Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։ Այն կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թ․-ին կդիտարկվի որպես պետական ներդրումային ծրագիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է փառատոնի զարգացման ընթացքին, ռազմավարական նշանակությանն ու առաջիկա ծրագրերին։ Նախարարի տեղակալը նկատել է, որ 13 տարի առաջ ընդամենը մի քանի էջանոց ծրագրով մեկնարկած փառատոնն այսօր վերածվել է 20-օրյա մասշտաբային մշակութային իրադարձության։

«Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թվականին կներառվի ներդրումային ծրագրերի փաթեթում։ Սա նշանակում է, որ պետության կողմից փառատոնն այլևս դիտարկվում է ոչ թե պարզապես որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող կառույց, այլև ներդրումային ծրագիր։ Ֆինանսավորման էական բարձրացումը ենթադրում է, որ փառատոնի ներկայությունը կարող է շոշափելի տնտեսական շարժ ապահովել։ Փառատոնի ղեկավարությունը խորքային ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել հնգամյա տնտեսական հաշվարկ՝ ցույց տալով, թե պետական ֆինանսավորումն ինչ տնտեսական արդյունավետություն կունենա տարիների ընթացքում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը եզակիներից է, որը պետությանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր՝ ստանձնելով հստակ պարտավորություններ և խոստանալով կոնկրետ ցուցանիշներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շեշտել, որ մշակույթի տնտեսականացման տեսանկյունից սա խիստ ողջունելի նախաձեռնություն է։

Նրա խոսքով՝ պետությունը վստահում է կազմակերպիչներին և փառատոնի հենասյունը հանդիսացող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ ներկայացված հաշվարկներն իրատեսական են։ Այս մոդելն ընդօրինակելի է նաև այլ փառատոների համար, որոնք կկարողանան հստակ հաշվարկներով հիմնավորել պետական բյուջե միջոցների վերադարձելիությունը։

Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած տպավորությունների մասին

Խոսելով փառատոնի միջազգային հաջողությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը կիսվել է Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած իր տպավորություններով.

«Մեծ հպարտություն է տեսնել, թե ինչպես է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկում ստեղծում տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, իսկ հազարավոր օտարազգի երեխաներ ու նրանց ընտանիքներ ամիսներ շարունակ ապրում են խաչատրյանական երաժշտությամբ։ Փառատոնն ու նվագախումբը դուրս են եկել ավանդական սահմաններից՝ լուրջ հայտ ներկայացնելով միջազգային շուկայում և Հայաստանը դիրքավորելով որպես ակադեմիական երաժշտության կենտրոն»։

Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ այս մասշտաբային նախաձեռնությունը ստանձնելու և առաջնորդելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ բարձրացված բոլոր հարցերի վերջնական կարգավորումից հետո 2027 թվականին փառատոնը կներկայանա ընդլայնված ձևաչափով։

Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնը՝ նոր ձևաչափով և միջազգային լայն հեռարձակմամբ

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրել է Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնի առանձնահատկություններն ու նորարարական ծրագիրը։

Փառատոնն այս տարի ներկայանում է նոր՝ 20-օրյա ձևաչափով՝ մշակութային բազմազանությամբ, գեղարվեստական նոր շեշտադրումներով և արվեստի տարբեր դրսևորումների յուրահատուկ համադրությամբ։

Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ

Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ այս տարի փառատոնը հանդես է գալիս իսկապես միջազգային և համարձակ ձևաչափով։ Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ, ինչպես նաև կրթական և կամերային միջոցառումներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների մասնակցությամբ։

Փառատոնը կմեկնարկի բացառիկ նախագծով. երկու-երեք օրվա ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները՝ տաղանդավոր դաշնակահար Եվա Գևորգյանի փայլուն կատարմամբ։ Անդրադառնալով պետական աջակցությանն ու Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աշխարհագրության ընդլայնմանը (այդ թվում՝ Պեկինում անցկացվող փուլին)՝ Սերգեյ Սմբատյանը կարևորել է Խաչատրյանի կերպարի միավորող դերը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.amՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՆոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավիԱնի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցենՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանըՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալՀրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռայինՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններովUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՆախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգՍուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետոՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրՆյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվելԿիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարանԻրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը և Ռուտեն զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացուԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումըՌուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ՔուշներԱդրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվումԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»
Ամենադիտված