Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը Երևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am

hetq.am-ը գում է. 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:

Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Նախորդ հոդվածում անդրադարձել ենք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին: Այս անգամ կպատմենք Վայոց Ձորի մասին:

Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում:

65 քկմ-ն հավասար է 100 հատ Երեւանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաեւ դրա հարեւան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը:

65 քկմ-ի մեջ, ինչպես ասվեց, ներառված չէ չեզոք գոտու տարածքը, որը ձեւավորվել է թե՛ ջրաբանական, թե՛ անտառային արգելավայրերի հողերի հաշվին: Այսինքն՝ 2022-ին աշնանն Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով երկու ԲՀՊՏ-ներն էլ տարածքային կորուստներ են ունեցել:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է

Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 17.09.2009 թ. որոշմամբ: Այն գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում՝ ակունքից մինչեւ եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը:

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում՝ հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի եւ անկենդան հուշարձանները:

Պաշտոնական տվյալներով՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 3 տեսակ:

Կառավարության վերոնշյալ որոշման հիման վրա Ջերմուկի ջրաբանական արգելավայրը 2010-ին մտցվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմ, որը ներկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը (ՇՄՆ) ենթակա կազմակերպություն է: Նույն տարում հաստատվել են արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը: Ըստ այդմ՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքը 17,371.76 հա է կամ 173.7 քկմ: Օկուպացված տարածքը (ըստ Google Maps-ով մեր չափումների՝ 64.6 քկմ) հավասար է արգելավայրի 37.2 տոկոսին:

Արգելավայրի պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն ներկա պայմաններում, երբ դրա 37.2 տոկոսը (չհաշված չեզոք գոտին) գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, եւ օկուպացիոն գոտու երկայնքով տեղակայված են հակամարտ զորքերի մարտական դիրքերը, էկոպարեկները հասանելություն ունեն արգելավայրի ոչ ամբողջ տարածքին:

Նաեւ հարկ է նկատել, որ արգելավայրի հյուսիսային ու արեւելյան սահմանները (ընդհանուր՝ մոտ 28 կմ) համընկնում են հայ-ադրբեջանական սահմանին, որի երկայնքով եւս տեղակայված են մարտական դիրքեր:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակություն ունեցող Սառցալի (3433 մ), Դրանակ (3396 մ) եւ Կարմրակատար (3058 մ) լեռնագագաթները: Սրանք ոչ միայն իշխող դիրք ունեն հարեւան տարածքների նկատմամբ, այլեւ դրանցից սկիզբ է առնում Արփա գետի ձախակողմյան վտակների մի մասը:

2022-ի սեպտեմբերին խորանալով ՀՀ տարածքում՝ հակառակորդը հասել է մինչեւ Արջիսար բարձունք (2612 մ), որը գտնվում է Ջերմուկ քաղաքի բնակելի հատվածից ընդամենը 4,4 կմ հեռավորության վրա: Դրա վրա տեղակայված օկուպացիոն դիրքից քաղաքը դիտարկվում է (ընդ որում՝ հակառակորդն էլի ունի դիրքեր, որտեղից Ջերմուկը երեւում է):

Ադրբեջանական հարձակման օրերին՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, NASA FIRMS-ն արձանագրել է կրակի/հրդեհի օջախներ ոչ միայն Ջերմուկ քաղաքի վարչական սահմաններում, այլեւ դրանցից դուրս՝ Ջերմուկի ջրաբանական եւ Ջերմուկի անտառային պետական արգելավայրերում:

Ջերմուկի անտառային արգելավայրի մի մասը դարձել է չեզոք գոտի

Այս արգելավայրը հիմնադրվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 13.09.1958 թ. որոշմամբ: Գտնվում է Արփա գետի ավազանում՝ ծովի մակարդակից 1100-2800 մ բարձրության վրա: Ընդգրկում է 3,865 հա տարածք: Պահպանության օբյեկտը խոշորառէջ կաղնու լեռնային անտառներն ու դրանց բնորոշ կենդանական աշխարհն են:

Պաշտոնական տվյալներով՝ այս արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 4 տեսակ:

Ջերմուկի անտառային արգելավայրը կառավարվում է ՇՄՆ-ին ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն ջրաբանականի նման այստեղ եւս նշված ծառայությունը հասանելիություն ունի ոչ ամբողջ տարածքին, քանի որ արգելավայրի հյուսիսային հատվածը (Արփա գետի կիրճը) դարձել է հայ-ադրբեջանական չեզոք, միջդիրքային գոտի:

Այս արգելավայրը եւս տուժել է 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին առաջացած հրդեհներից:

Նկատենք, որ, ի տարբերություն ջրաբանական արգելավայրի, որի տարածքի 75 տոկոսը ենթալպյան լեռնամարգագետիններ են, անտառային արգելավայրի 50.5 տոկոսը անտառներ են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.amՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՆոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավիԱնի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցենՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանըՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալՀրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռայինՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններովUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՆախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգՍուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետոՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրՆյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվելԿիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարանԻրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը և Ռուտեն զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացուԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումըՌուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ՔուշներԱդրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվումԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»
Ամենադիտված