Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը Երևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործով այսօր կայացել է առաջին դատական նիստը։ Գործով տուժող Անի Ավետիսյանը, որը ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում էր ստացել, 24News-ի հետ զրույցում ասաց՝ եթե անգամ դատարան ներկայանալու և հարցաքննվելու հրավեր ստանա, առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել դատավարությանը․

«Եթե հրավիրեն դատարան, պետք է ուղղաթիռով ինձ տանեն-բերեն։ Ես ի վիճակի չեմ, անգամ չեմ կարողանում կանգնել, ուր մնաց՝ հասնեմ դատարան»,-ասաց Անի Ավետիսյանը։

Անիի խոսքով՝ ինքը տեղյակ էր, որ այսօր կայանալու էր ադրբեջանցի զինծառայողի գործով առաջին դատական նիստը, սակայն դեմ է, որ տուժողի կարգավիճակ ունեցող իր անչափահաս երեխաներին հարցաքննության հրավիրեն։ Ասում է՝ չի ցանկանում, որ երեխաները ևս մեկ անգամ տեսնեն ադրբեջանցի զինծառայողին և վերապրեն կատարվածը․

«Երեխաներս սթրես են ապրում։ Հիմա նորից գնան էնտեղ, նորից այդ ոչնչությանը տեսնեն, նորից սթրես ապրե՞ն։ Որ աղջիկս լացի, հետո ո՞վ է տեր կանգնելու։ Անգամ ես եմ խոսելիս հունից դուրս գալիս։ Ես չեմ կարողանա իրենց ուղեկցել, անչափահաս երեխաներն առանց ծնողի դատարանում ի՞նչ գործ ունեն»,- ասաց Անի Ավետիսյանը։

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Անին ասաց, որ այն դեռ ծանր է։ Չի կարողանում անգամ ինքնուրույն կանգնել, իսկ առաջիկայում նրան նոր վիրահատություն է սպասվում․

«Ահավոր վիճակ է, ցավեր եմ ունենում ամբողջ օրը։ Մեջքի վրա ուղիղ պառկած եմ, ոչ աջ եմ կարողանում շրջվել, ոչ ձախ։ Օգնում են, որ գոնե կարողանամ կանգնել։ Փորձում եմ հենվել մյուս ոտքիս վրա, այդպես մի կերպ կարողանում եմ կանգնել, բայց քայլելու մասին խոսք անգամ չկա։ Ոսկոր չկա, դե գիտեք, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարողանա քայլել»,- ասաց Անին։

Անիի խոսքով, ամեն օր հատուկ պրոցեդուրա են իրականացնում․ վնասված ոտքը ձգում են, որպեսզի այն երկարությամբ հավասարվի մյուսին։ Նրա խոսքով, հավանաբար 3-4 շաբաթվա ընթացքում արդյունք կլինի։

Անդրադառնալով երեխաներին Անին ասում է, որ նրանց հետ հոգեբան է աշխատում, սակայն հատկապես դստեր համար կատարվածը հաղթահարելը դժվար է․

«Հոգեբան աշխատում է, բայց իրենց համար հեշտ չէ։ Հատկապես աղջկաս համար շատ դժվար է։ Դեռ փոքր է, սթրեսի մեջ է, հեշտ չէ մոռանալու կատարվածը։ Լարվում է, դեռ վախեցած է»,-ասաց նա։

Անիի խոսքով ինքը ցանկանում է՝ ադրբեջանցի զինծառայողը պատիժը կրի Հայաստանում։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևը, ըստ մեղադրական եզրակացության, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատել է ՀՀ-ի պետական սահմանը՝ իր մոտ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 140 մարտական և 10 ուսումնական փամփուշտ, ինչպես նաև սվին-դանակ։ Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո նա հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր։ Մեղադրանքի համաձայն՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել 6-րդ փողոցի 20-րդ տանը գտնվող Անի Ավետիսյանի առանձնատուն։

Տնից նա հափշտակել է 12 հազար դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5 հազար դրամ արժողությամբ սմարթ ժամացույց, մեկ տաբատ, 9 հազար դրամ գումար և բանկային քարտ։ Առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից վերցրել է նաև տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ։ Անի Ավետիսյանին պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 26 հազար դրամ։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել Անիի անչափահաս երեխաները։ Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը նրանց սպառնացել է իր մոտ եղած ինքնաձիգով, ստիպել նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել բջջային հեռախոսները։ Այնուհետև երեխաներին զրկել է տնից դուրս գալու և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Դստեր հետ հեռախոսազրույցից տեղեկանալով, որ տանը զինված մարդ կա, Անի Ավետիսյանը ժամանել է առանձնատուն։ Մուսաևը, ըստ մեղադրանքի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, բնակարանի ներսում ինքնաձիգից վեց կրակոց է արձակել։ Դրանցից մեկը դիպել է Անիի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում։ Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության, Մուսաևը կնոջը գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։

Անիի ստացած վնասվածքների թվում են ձախ ձեռքի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատումը, երրորդ և չորրորդ մատների վնասվածքները, ինչպես նաև ձախ ազդրի հրազենային վիրավորումը, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին հատվածի բազմաբեկոր կոտրվածքով, մկանների և նյարդանոթային խրձի վնասմամբ ու ծավալուն արյունահոսությամբ։

Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցենՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանըՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալՀրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռայինՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններովUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՆախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգՍուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետոՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրՆյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվելԿիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարանԻրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը և Ռուտեն զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացուԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումըՌուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ՔուշներԱդրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվումԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվել
Ամենադիտված