Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ
Իրանի իշխանությունները արագ տեմպերով ստորգետնյա կառույց են կառուցում երկրի կենտրոնական մասում՝ Բեհջաթաբադ քաղաքի մոտ գտնվող լեռնաշղթայում, հինգշաբթի հաղորդել է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Վաշինգտոնում գործող «Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության տվյալներին։
Vantor Technologies-ի արբանյակային պատկերների համաձայն, շինարարական աշխատանքները, կարծես, սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի սկզբին։
Ստորգետնյա համալիրը գտնվում է Սպահանի միջուկային կայանից մոտավորապես 62 կմ հեռավորության վրա և նույնքան հեռավորության վրա Նաթանզի մոտ գտնվող Կուհ-ե Կոլանգ լեռից (անգլերեն անվանումը՝ Փիքաքս), որի տակ, ըստ ԱՄՆ իշխանությունների հավաստիացումների, գտնվում է նաև միջուկային օբյեկտ։
Կազմակերպությունը նշել է, որ չնայած Իրանը բազմաթիվ նմանատիպ օբյեկտներ է կառուցել ամբողջ երկրում, այս դեպքում ուշագրավ է դրա կառուցման արագությունը։ Սակայն, պարզ չէ, թե ինչ նպատակի կարող են ծառայել այդ կառույցները։