Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության համար պայմանների ստեղծումը կարող է փոխել պատմության ընթացքը։
Քուշները ասել է, որ պետք է վերջ դրվի ուկրաինական պատերազմին։
«Ես կարծում եմ, որ դրա ավարտը, առաջին հերթին, նշանակում է ապագա պատերազմների հավանականության զգալի նվազում, և որ Ուկրաինան կարող է բարգավաճել, ամբողջ Եվրոպան կարող է բարգավաճել, և նույնիսկ Ռուսաստանը կարող է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Ես կարծում եմ, որ դա հրաշալի կլինի և կարող է իսկապես փոխել պատմության ընթացքը»,- նշել է նա։