Իրանը Հայաստանին ավիավառելիք կմատակարարի
Ուշադրության կենտրոնումԻրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Irna գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը: Ըստ նրա` Իրանը ծրագրում ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաք յան Քուրդիստան, Տաջիկստան:
Իրանը նախատեսում է էապես ավելացնել ավիավառելիքի արտահանման ծավալները: Սեպտեմբերից կավելացվի նաև արտերկիր բենզինի արտահանումը: