Երևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով

Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ 70-ամյակի առթիվ հեռակա շնորհավորանքներ էր ընդունում... բանտախցում: Նորից՝ վերջին 1 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ կալանավորված է բարերար, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը: Երեկ լրացավ 90-րդ օրը, ինչ կալանավորված է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ:

 Հասարակական, քաղաքական շրջանակներում այս օրերին շարունակվում են խոսակցությունները, մեկնաբանություններն ու կանխատեսումները հնարավոր արտահերթ ընտրությունների, Սահմանադրության նախագծի կամ հանրաքվեի թեմաներով: Բայց առանցքային խնդիրն այն է, որ նման իրավիճակում բացարձակապես անընկալելի, եթե չասենք՝ անտեղի են որևէ հարցի, որևէ ներքաղաքական խնդրի մասին խոսակցությունները, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները բանտերում են:

Երեկ, մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը, կարծում ենք, բավականին հստակ ու հակիրճ բնորոշեց իրավիճակն ու դրա հիմնապատճառները. «Մենք առաջին իսկ օրվանից, երկար տարիներ հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները ունեն լոկ քաղաքական բնույթ։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն: Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ պարզ է, ինչքան էլ փորձեն տարբեր ձևերով քողարկել: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի այդ ծրագրին: Այս պահի դրությամբ այդ ծրագրին խոչընդոտողները ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են, և փաստացի երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները գտնվում են կալանքի տակ:

Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը»:

Պատահական չէ, որ նման իրավիճակում ընդդիմադիր ուժերի տարբեր ներկայացուցիչներ ավելի ու ավելի հաճախ են ընդգծում, որ ընտրական բնույթի որևէ զարգացման մասին խոսք (ոչ թե համաձայնություն կամ հենց գործընթաց, այլ խոսք, քննարկում) կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները, ընդդիմադիր ուժերի լիդերները: Ու դա արդարացված, տրամաբանական պահանջ ու մոտեցում է:

Հ.Գ.-Ի դեպ, «գործերի» մասին: Զավեշտական է հնչում, բայց արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նյութերն իշխանությունները... կորցրել են: Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ նյութերը մոտ մեկ շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանից ուղարկվել են վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ չեն ստացվել: Ասեք, որ շատ խոսուն է..

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալՀրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռայինՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններովUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՆախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգՍուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետոՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրՆյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվելԿիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարանԻրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը և Ռուտեն զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացուԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումըՌուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ՔուշներԱդրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվումԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին
Ամենադիտված