Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում նոյեմբերի 25-ին նավթատար լցանավ է բռնկվել՝ ականի վրա պայթելու հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
«Մի քանի ժամ առաջ լցանավը, որն անջատել էր նույնականացման և նավիգացիոն համակարգը, անտեսել է նախազգուշացումները և մուտք գործել արգելված գոտի, որտեղ բախվել է ականի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բազմիցս նախազգուշացրել է Օմանի ափերի մոտով անցնող երթուղուց օգտվելու վտանգի մասին և ընդգծել, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ իր ուժերի դիտարկման և լիակատար վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ՝ այստեղ