Հրդեհ` Դարպաս բնակավայրում Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Փհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

Digitec-ի շրջանակում կայացել է «Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ էկրանից այն կողմ՝ Team Studios-ի հետ» խորագրով շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում Team Group-ը ներկայացրել է Team TV-ի զարգացման նոր հնարավորությունները, Team Studios-ի արտադրական կարողություններն ու արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվող անիմացիոն նախագծերը։

Շնորհանդեսին մասնակցել են Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը, Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը և AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Ներկայացնելով Team Group-ի զարգացման ռազմավարությունը՝ Տիգրան Ֆրանգյանն ընդգծել է, որ խումբը, հեռահաղորդակցությունից սկսելով, այսօր միավորում է ավելի քան 20 ընկերություն՝ գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը կինոարտադրությունն է, որը խմբի զարգացման առաջնահերթություններից է։

«Մեր նպատակը Հայաստանի համար կարևոր ոլորտներում ներդրումներ անելն ու տեխնոլոգիաների միջոցով դրանց զարգացմանը նոր թափ հաղորդելն է։ Team TV-ի դեպքում էլ հասկանում ենք, որ հաջողության հիմքում ոչ միայն հարթակի հասանելիությունն է, այլև որակյալ բովանդակությունը։ Այդ պատճառով ստեղծել ենք Team Studios-ը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու սեփական արտադրությունն ու հայկական պատմությունները հասցնելու հանդիսատեսին»,– նշում է Տիգրան Ֆրանգյանը։

2025 թվականից գործող Team Studios-ը ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր, կարճ սերիալներ և մուլտֆիլմեր՝ գաղափարի ու սցենարի մշակումից մինչև նկարահանում և հետարտադրություն։ Ստուդիան աշխատում է միջազգային կինոարտադրության մեջ կիրառվող առաջատար տեխնիկայով, իսկ իր հնարավորությունները հասանելի է դարձնում նաև գործընկեր կինոգործիչներին։

«Մեր նպատակն է հայկական պատմությունները պատմել ժամանակակից կինոյի լեզվով՝ այնպիսի որակով, որ դրանք մրցունակ լինեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կարևորում ենք ոչ միայն սեփական նախագծերի իրականացումը, այլև համագործակցությունը հայ կինոգործիչների հետ՝ նպաստելով ոլորտում նոր որակի և հնարավորությունների ձևավորմանը»,– նշում է Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը։

Շնորհանդեսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև անիմացիայի ստեղծման գործընթացում արհեստական բանականության կիրառմանը։ Խոսելով ԱԲ գործիքների օգտագործման մասին՝ Սեդրակ Մկրտչյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում, սակայն որակյալ անիմացիայի հիմքում շարունակում են մնալ մարդկային ստեղծագործական միտքն ու մասնագիտական աշխատանքը։

«ԱԲ-ի կիրառմամբ անիմացիա ստեղծելը մեկ հրահանգով պատրաստի արդյունք ստանալ չէ։ Դա երկար ու բազմափուլ գործընթաց է՝ կերպարների մշակումից և շարժումների մշակման փորձարկումներից մինչև դրվագների համադրում ու վերջնական արդյունքի ստացում։ Տեխնոլոգիաները կարող են արագացնել որոշ փուլեր, բայց պատմություն ստեղծելու, այն ճիշտ ներկայացնելու և որակ ապահովելու պատասխանատվությունը շարունակում է մնալ ստեղծագործական թիմի վրա»,– նշում  է AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Team Studios-ի նախագծերով Team Group-ը նպատակ ունի զարգացնելու հայկական կինոարտադրության և անիմացիայի հնարավորությունները՝ համադրելով ստեղծագործական ներուժն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Team TV-ի առաջիկա սպասված պրեմիերաներից է լինելու «Գիշատիչների խնջույք» բազմասերիալանոց հոգեբանական դրաման Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի, Էմմա Մանուկյանի և հայտնի այլ դերասանների մասնակցությամբ։

 

Հրդեհ` Դարպաս բնակավայրումԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստինԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովՎանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԻրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը«Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներԶելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումըԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն ԱզիզյանԲայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումըԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասերԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերըՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ ԹրամփՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել ենՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ինUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարովԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջըԻսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnhԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրաԻրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. ԹրամփԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղումՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումըՄեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Ամենադիտված