Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Թեհրանն ինքնուրույն է որոշում իր ռազմական կարիքները, սակայն հակառակորդների գործողությունները կարող են ստիպել երկրին վերանայել իր ռազմական դոկտրինն ու գործող մոտեցումները։
Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով իրանական հրթիռների հեռահարության հնարավոր մեծացման վերաբերյալ հարցին։