«Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են 5-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները:
5-րդ տուրի խաղային առաջին օրը «Բուդյո-Գլիմտ» -ը նվազագույն հաշվով հաղթել է ԼԱՍԿ-ին, նույն հաշվով «Գալաթասարայ»-ը գերազանցել է «Աստոն Վիլա»-ին:
«Արսենալ» -ը տանը ոչ-ոքի` 1:1 է ավարտել խաղը Դորտմունդի «Բորուսիա»- հետ, «Կոմո»-ն մեկ գնդակի շնորհիվ պարտության է մատնել Աթենքի «ԱԵԿ »-ին, «Ֆեյենորդ»-ը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է «Պորտու»-ին, «ՌԲ Լայպցիգ»-ը հաղթանակի է հասել «Լանս»-ի նկատմամբ` 3:1 հաշվով, «Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, «Ռեալ Մադրիդ»-ը 5:1 հաշվով պարտության է մատնել Էյնդհովեն ի «ՊՍՎ»-ին, իսկ Բրատիսլավայի «Սլովան»-ը պարտվել է «Բետիս»-ին՝ 0:2 հաշվով: