ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր, զրուցել զինանձնակազմի հետ և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գլխավոր շտաբի պետն այցելել է նաև ՊՆ մի շարք զորամասեր։ Այցի շրջանակում ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ։