Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ
Իրանը մտադիր է Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ՝ պատճառված վնասների համար։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի դատական համակարգի ներկայացուցիչ Հասան Աբդոլիանփուրի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ պահանջվող փոխհատուցման գումարը վերաբերում է Վաշինգտոնի՝ մի քանի տասնամյակների ընթացքում իրականացրած գործողությունների հետևանքով Իրանին պատճառված վնասներին, այդ թվում՝ փետրվարի 28-ին սկսված պատերազմի ժամանակահատվածին։
Բացի այդ, Իրանը դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների դեմ։ Թեհրանը նրանց մեղադրում է Միացյալ Նահանգներին իրենց տարածքներն Իրանի դեմ ռազմական հարվածներ իրականացնելու նպատակով օգտագործելու հնարավորություն տրամադրելու մեջ։