Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Էստոնիայի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք է հայտնվել Տալլինի՝ Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ սահմանը փակելու որոշումը հարված կհասցնի Էստոնիայի տնտեսությանը և բացասական հետևանքներ կունենա ոչ միայն Տալլինի, այլև նրա՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։
ՌԴ ԱԳՆ-ն նաև պնդել է, որ Էստոնիան լռելյայն տրամադրում է իր օդային տարածքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու նպատակով թռիչքների համար։
Գերատեսչության պնդմամբ՝ Տալլինը «ռուսական հարցը» լուծելու համար կիրառում է ոչ միայն ռուսերենի օգտագործման արգելքներ, այլև քրեական հետապնդումներ և արտաքսումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ