Գերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild
Գերմանիայի ավելի քան 450 դպրոց նոյեմբերի 23-ին էլեկտրոնային նամակներ են ստացել պայթյունի սպառնալիքներով։ Ինչպես հայտնում է Bild-ը, բոլոր նամակներն ունեցել են նույն բովանդակությունն ու թեման՝ «Քեզ մահ է սպասվում»։
Ամենաշատ ահազանգերը գրանցվել են Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում։ Ֆրայբուրգի ոստիկանության տվյալներով՝ տարածաշրջանի ավելի քան 450 ուսումնական հաստատություն սպառնալիքներով նամակներ է ստացել։
Նմանատիպ հաղորդագրություններ են ուղարկվել նաև Թյուրինգիայի, Սաքսոնիա-Անհալթի, Ստորին Սաքսոնիայի, Սաքսոնիայի և Գերմանիայի այլ երկրամասերի դպրոցներ։
Մի շարք ուսումնական հաստատություններում անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել, սակայն ոստիկանությունը իրական վտանգի նշաններ չի հայտնաբերել։
Նշենք նաև, որ դեռևսա սպառնալիքներով նամակների հեղինակների ինքնությունը պարզված չէ։