Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը
Բալթիկ ծովում հարձակման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը, հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտնում են Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը։ Այս մասին հայտնել է BBC-ն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Ֆինլանդիայի, Էստոնիայի և Ռուսաստանի նավեր։ Անձնակազմը ավելի վաղ տարհանվել էր։
Նավը հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում։ Հետագայում այն շարժվել է դեպի Ֆինլանդիայի տարածքային ջրեր։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը միջադեպը որակել է լուրջ՝ միաժամանակ ընդգծելով, որ երկրի անվտանգությանը անմիջական սպառնալիք չկա։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ հարձակումը, ենթադրաբար, իրականացրել է Ուկրաինան։
Ուկրաինան պաշտոնապես չի հաստատել հարձակման իրականացումը։ Միևնույն ժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ նավը գտնվում է պատժամիջոցների տակ՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու պատճառով։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, պնդում է, որ նավի վրա եղել են ներկեր և լաքեր։ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նավը ուղևորվում էր դեպի Կալինինգրադ։
«Sparta II»-ը 2022 թվականից գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։ Այն կապվել է Ռուսաստանի շահերից բխող զենքի փոխադրումների հետ։ Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսին նավը նկատվել էր Սիրիայի Տարտուս նավահանգստից դուրս գալիս՝ Ս-300 զենիթահրթիռային համալիրներով։