Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է
Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։Դեպքի մասին հաղորդում է ABC-ի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ կրակոցների պատճառով մի քանի մարդ հոսպիտալացվել է։
«Շաբաթ երեկոյան Թուլար շրջանում մեծ երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո ինը մարդ հիվանդանոցում է», - հաղորդել է հեռուստաալիքի կայքը։
Վիրավորներից երկուսը ծանր վիճակում են՝ ստացված վնասվածքների պատճառով։
Կրակոցները տեղի են ունեցել մասնավոր համերգի ժամանակ, որին ներկա է եղել ավելի քան հարյուր մարդ։ Իրավապահ մարմինները կասկածում են, որ միջադեպը կարող է կապված լինել հանցավոր խմբերի հետ։