«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ձեռքսեղմում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուսանկարի վերևում գրված է «Իմ ընկերը» մակագրությունը։
Ամերիկայի նախագահը նաև հրապարակել է Պուտինի հետ ձեռքսեղմման այլ լուսանկարներ, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների եռակողմ գագաթնաժողովից մի շարք լուսանկարներ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։
Ուրբաթ օրը Թրամփը գովաբանել է Պուտինի հետ իր անձնական հարաբերությունները՝ անվանելով դրանք ֆանտաստիկ և ընդգծելով, որ դրանք օգուտ են բերում Միացյալ Նահանգներին։ Շենժենում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը նրան ընկեր է անվանել։
