Հալվայով և եփած խտացրած կաթով վաֆլե տորթ, որը շատ յուրահատուկ և հետաքրքիր համ ունի
LifeԲաղադրիչներ
- վաֆլի - 1 տուփ
- Հալվա - 350 գր (արևածաղկի)
- խտացրած կաթ եփված - 3 ճ/գդ
- ջեմ - 200 գր
- կիտրոն - 2 ճ/գդ (կեղև)
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 12:
Այս տորթի գաղտնիքը հալվայով կրեմն է։ Այն հետաքրքիր և յուրօրինակ համ ունի։ Հալվայով կրեմը հարմար կլինի նաև վաֆլե և թխվածքաբլիթներով աղանդերների համար։ Այսպիսի կրեմով վաֆլին չի թրջվում։
Հալվան անցկացնում ենք մանր քերիչով։ Այնուհետև խառնում ենք եփած խտացրած կաթի և թթվաշ ջեմի հետ։ Հարմար կլինի սև հաղարջի, կամ որևէ ցիտրուսային ջեմ։
- Ավելացնում ենք կիտրոնի կեղևը, լավ խառնում ենք։ Ստացվում է թանձր, առաձգական, մածուկանման կրեմ։

- Վաֆլե շերտերը շարում ենք ամանի մեջ և կրեմը սիլիկոնե թիակով քսում շերտերի վրա։

- Տորթի մեջ մոտավորապես 8 հատ a4 ֆորմատի վաֆլե շերտ է գնում։ Տորթը կարող ենք ձևավորել ընկույզով և վաֆլե ձողիկներով։

- Ահա և վերջ:

Ի դեպ, վաֆլիով տորթ պատրաստելիս, կրեմի մեջ կարող եք բազմազանության համար, թթվաշ հատապտուղներ խառնել