Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Ռուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում ձևավորվել է մի համակարգ, որտեղ օրենքի խախտումը ոչ թե պատժվում է, այլ վերածվում է շահավետ ներդրման։ Վճարել 300 հազար դրամ վարչական տուգանք և դրա դիմաց ստանալ հարյուրավոր միլիոնների հասնող պետական պատվերներ. սա այսօրվա համայնքային գնումների չգրված բանաձևն է, որտեղ հարկատուների միջոցները բաշխվում են յուրայինների և ընտանիքի անդամների միջև՝ իրավապահ համակարգի լուռ համաձայնության ներքո։

Այս արատավոր շղթայի մասշտաբներն ու գործողության մեխանիզմները հերթական անգամ բացահայտվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի ելույթում։ Ինչպես նշեց պատգամավորը, խոսքը ոչ թե եզակի չարաշահումների, այլ խորքային համակարգային երևույթի մասին է, որին իրավական ընթացք տալու փոխարեն գործադիր իշխանությունը դիմում է քաղաքական ճնշումների՝ հորդորելով համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել ահազանգողի դեմ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական միջոցների վատնման փաստերն ուսումնասիրելու փոխարեն պետական մեքենան լծվում է խնդիրը բարձրաձայնողներին լռեցնելու գործին։

Փաստերը, սակայն, խոսում են համակարգային հովանավորչության մասին։ Թալին համայնքում հեղուկ և սեղմված գազի մատակարարման 15 միլիոն 714 հազար դրամի մրցույթներում հաղթող է ճանաչվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հորը և հորեղբորը պատկանող «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվելուց հետո անգամ ընկերությունը շարունակել է մասնակցել ու հաղթել տենդերներում։ «Փաստորեն համայնքի ղեկավարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ», - ընդգծեց Յոլյանը։

Նույն ձեռագիրն է նաև Արտաշատում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը շահել է 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր։ Այստեղ ևս հանձնաժողովը տուգանել է համայնքապետին, իսկ դատարանը հաստատել է շահերի բախումը, սակայն դա չի խանգարել, որ համայնքի ղեկավարը, ինչպես պատգամավորը ձևակերպեց, «ՀԴՄ կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին» դատի տա պատգամավորին։ Սիսիանում պատկերն առավել ընդգրկուն է. համայնքապետ Հովսեփ Առաքել յանի ծնողներին պատկանող «Առաքել» ՍՊԸ-ի հետ կնքվել է 56,9 միլիոն դրամի, իսկ ընդհանուր առմամբ ընտանիքի անդամների հետ՝ 85 միլիոն դրամի պայմանագիր։

Այս դեպքերը բացահայտում են պետական վերահսկողության իսպառ բացակայությունը։ Ստացվում է՝ երբ պետությունը արտաքին պարտքեր է կուտակում և չնչին չափով է բարձրացնում թոշակները, համայնքներում նույն փողոցը տարին մի քանի անգամ անորակ ասֆալտապատվում է պաշտոնյաների մերձավորներին պատկանող ընկերությունների կողմից։ Գործող օրենսդրական բացերը թույլ են տալիս պաշտոնյաներին շրջանցել արգելքները՝ վճարելով չնչին տուգանքներ։ «Չնայած այս դեպքում ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում, ինչո՞ւ չէ, 300 հազար կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել և տենդերների մասնակցել», - նշեց Յոլյանը։

Քանի դեռ իրավապահ մարմինները նախընտրում են չնկատել ընտանեկան տենդերների և անորակ կատարողականների փաստերը, իսկ իշխանական վերնախավը զբաղված է քննադատողների դեմ առցանց արշավներ խրախուսելով ու դատական հայցեր հրահրելով, համայնքային բյուջեները կշարունակեն մնալ նեղ խմբային շահերի սպասարկման աղբյուր։ Պետական միջոցների այսպիսի բաշխումը ոչ թե առանձին պաշտոնյաների սայթաքում է, այլ կառավարման համակարգի խորքային ճգնաժամի ուղիղ հետևանք, որի գինը վճարում է հասարակությունը՝ վատթարացող ենթակառուցվածքների և աճող պետական պարտքի տեսքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազիԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՈղբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել ՎրաստանինՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառըՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակՀայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվումՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՓարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա
Ամենադիտված