300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Ռուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում

Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Քաղաքական խոհանոցում կան ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են բացառապես հյուրերի ախորժակը գրգռելու, բայց երբեք սեղանին չդնելու համար։ Դրանցից ամենահայտնին «Եթե պարտվեմ՝ կհեռանամ» «ֆիրմային» ուտեստն է։ Առաջին հայացքից այն թվում է չափազանց ազնիվ և ասպետական՝ կարծես մենամարտի հրավեր, որտեղ մի կողմը սեղանին է դնում իր ամբողջ քաղաքական կապիտալը և ասում. «Ահա կարճ ճանապարհը, եթե ուզում եք ինձանից ազատվել, համեցեք»։

Սակայն քաղաքական փորձառություն ունեցող դիտորդները վաղուց են սովորել կարդալ ոչ թե մենյուի խոշոր տառերը, այլ խոհարարի ձեռքի շարժումները։ Իրականում սա ոչ թե ազնիվ քաղաքական խաղ է, այլ դասական քաղաքական խայծ՝ խնամքով ամրացված հանրաքվեի կարթին։ Հաշվարկը պարզ է, նույնիսկ մանրամասն հաշվարկված. եթե ընդդիմությունը կուլ տա այդ խայծը և մտնի քարոզարշավի մեջ, ապա ակամա կլեգիտիմացնի մի գործընթաց, որի ողջ օրակարգը, հարցադրումները և խաղի կանոնները, քննադատների համոզմամբ, գծված են Երևանի և Բաքվի իշխանական կաբինետներում։ Այդ պահից սկսած՝ հասարակական դժգոհության ամբողջ էներգիան կուղղվի ոչ թե իրական խնդիրների լուծմանը, այլ օտար օրակարգով ձևավորված քվեաթերթիկի «Այո»-ի ու «Ոչ»-ի շուրջ անվերջ բանավեճերին։

Այստեղ, սակայն, առաջանում է մի փոքրիկ, բայց վճռորոշ խոչընդոտ՝ հիշողությունը։ Քաղաքականության մեջ ամենադժվար բանը նույն հնարքը երկրորդ կամ երրորդ անգամ կիրառելն է այնպիսի լսարանի առաջ, որն արդեն անգիր գիտի սցենարի ավարտը։ Երբ տարիներ շարունակ հնչած խոստումների և իրական քայլերի միջև ձևավորվում է մի ամբողջ կիրճ, որտեղ կարելի է էքսկուրսիաներ կազմակերպել «Խոստացվածը և կատարվածը» խորագրով, ցանկացած նոր «վճռական առաջարկ» ընկալվում է խոր թերահավատությամբ։

Ընդդիմադիր դաշտը նայում է այդ կարթին, տեսնում է փայլուն խայծը, բայց միաժամանակ նկատում է նաև թաքնված թելը։ Բոլորն արդեն գիտեն, որ եթե նույնիսկ «Ոչ»-ը հաղթի, խոստացված հրաժարականի փոխարեն միշտ կգտնվի մի նոր, «ստեղծագործական» բացատրություն. պարզվելու է, որ ժողովուրդը պարզապես դեռ պատրաստ չէր այդքան առաջադեմ փոփոխությունների, որ տեքստը խմբագրման կարիք ունի, իսկ իրականում հենց այս պահին երկիրը լքելը կլինի ծայրահեղ անպատասխանատվություն պետության հանդեպ, ուստի պետք է մնալ և «շտկել սխալները»։

Արդյունքում ստացվում է մի զավեշտալի տեսարան. ձկնորսը կանգնած է ափին, ոգևորված թափահարում է կարթը և հրավիրում` «եկե՛ք, սա ձեր շանսն է», մինչդեռ արդեն փորձառության դառը դաս ունեցող քաղաքական հանրույթը հանգիստ հետևում է այդ ներկայացմանը, շրջվում և լողում այլ ուղղությամբ՝ լավ իմանալով, որ այս ջրերում խոսքն ու գործը վաղուց տարբեր ափերում են ապրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազիԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՈղբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել ՎրաստանինՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառըՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակՀայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվումՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՓարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. ԶախարովաՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ամենադիտված