Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Ռուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ

Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։

Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։

Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն,  դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։

«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

«Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Հանդիպում եմ ունեցել ես ծնողների հետ, որից հետո ուսուցչուհին եկավ և հրաժարվեց իր աշխատանքից, գնաց։ Բնականաբար, այս ամեն ինչը չէր կարող անաղմուկ և անհետևանք մնալ։ Մասնակից եղան նաև ոստիկանները»,- պատմեց նա։

Panorama.am-ի տեղեկություններով, ուսուցչուհին ազատման դիմում գրել է դպրոց եկած ծնողների բողոքների ճնշման ներքո։ Ավելի ուշ նա սկսել է զանգահարել ծնողներին, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, ապա տեղեկացրել, որ իրեն 72 ժամով ձերբակվելու որոշում կա։

Տնօրենի խոսքով՝ դասվարն այսուհետ դպրոցում չի աշխատելու, նաև ոչ ոք նրան չի պարտադրել դիմում գրել։  

Ի՞նչ հոդվածով է նրա նկատմամբ վարույթ հարուցվել։ Քննչական կոմիտեից Panorama.am-ի հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրեսնգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի այդ կետերը սահմանում են. «Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

Ըստ տեղեկությունների, հակամանկավարժական ու բիրտ մեթոդներով աչքի ընկած ուսուցչուհին նոր էր ավարտել բուհը,  ընդամենն ամիսներ առաջ էր ընդունվել դպրոց աշխատանքի, Տափերականի հարևան գյուղերից մեկից է։

Ուշագրավ է, որ անփորձ ուսուցչուհուն վստահել են 33 հոգանոց  առաջին դասարան։ Դասարանը երկու մասի բաժանելու վերաբերյալ  ծնողների տևական խնդրանքներն այդպես էլ արձագանք չեն ստացել դպրոցի տնօրինության կողմից։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՄի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազիԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՈղբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել ՎրաստանինՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառըՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակՀայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվումՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՓարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. ԶախարովաՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ ՀայրապետյանԿիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ինԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ AxiosՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ Ղազինյան15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը
Ամենադիտված