Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. Փաշինյան
Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի արդարադատության նախարարությունը կհրապարակի Սահմանադրության նախագիծը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հատուկ ուղերձով։
Այս մասին Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ՝ իր եզրափակիչ ելույթում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության նոր նախագծի՝ նոյեմբերին հրապարակման մասին հայտարարել էր նաև ավելի վաղ՝ նշելով, որ դրանից հետո կմեկնարկեն հանրային քննարկումները։