Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր «Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում ՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն

Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․

Հայաստանի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հանրային ու քաղաքական օրակարգի ամենասուր հարցերը։ Անորոշության և տարաբնույթ շահարկումների այս պայմաններում հատկապես կարևոր է մասնագիտական ու ռազմաքաղաքական հստակ գնահատականը՝ ստեղծված իրավիճակն իրական գույներով տեսնելու և հնարավոր սպառնալիքները կանխատեսելու համար։

Տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին «Փաստ»-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն անդրադարձել է վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շրջանառվող թեզերին՝ մասնավորապես ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ զորքերի ներկայության վերաբերյալ։ Անդրադառնալով իր անվան շուրջ տարածվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ գեներալ-մայորը մեզ հետ զրույցում հստակեցնում է իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ռազմաբազայի նշանակությունը դուրս է զուտ երկկողմ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակից։

Ըստ Կարապետյանի՝ 102-րդ ռազմաբազան տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորագույն գործոններից է, որն իր ազդեցությունն ունի նաև հարևան պետությունների վրա։ Նա նախազգուշացնում է, որ այդ զսպող մեխանիզմի վերացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար՝ ստեղծելով վակուում, որն անմիջապես կլցվի աշխարհաքաղաքական այլ խաղացողների հավակնություններով։

«Եթե 102-րդ բազան այնտեղից դուրս եկավ, մեծ պատերազմ է լինելու ռեգիոնում, որովհետև մենք հանդիպելու ենք Թուրքիայի, Եվրոպայի, Իրանի, Իսրայելի, և ինչու չէ՝ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների անզիջումությանն ու ցանկություններին»,— նշում է նախկին նախարարը՝ հավելելով, որ ներկայումս Հայաստանը զրկված է տարածաշրջանային սուբյեկտ լինելու հնարավորությունից, քանի որ անկախ պետությունն ու սուբյեկտը նա է, ով ունի սեփական ձայնի և խոսքի իրավունք։

Անվտանգային համակարգերի վերաբերյալ իր դիտարկումներում Արշակ Կարապետյանը շեշտում է, որ ժամանակակից աշխարհում որևէ պետություն, եթե անգամ դա լինի Շվեյցարիան, չի կարող միայնակ երաշխավորել իր անվտանգությունը, եթե ունի բարդ հարաբերություններ հարևանների և տարածաշրջանային գերտերությունների հետ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի նման երկրի համար անվտանգության միակ երաշխիքը ռազմավարական միավորումների մաս կազմելն է։

Պատասխանելով արևմտյան ռազմական ներկայության կամ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հնարավորությունների մասին հարցին՝ գեներալը կոչ է անում իրատես լինել՝ հարցադրում անելով, թե արդյոք Թուրքիան թույլ կտա եվրոպական որևէ ռազմաբազայի տեղակայում տարածաշրջանում։ Նա ընդգծում է, որ եղած անվտանգային մեխանիզմներից հրաժարվելու փոխարեն անհրաժեշտ է դրանք շտկել և զարգացնել։

«Փաստ»-ի հետ զրույցում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը խիստ քննադատության է ենթարկում նաև վերջին ութ տարիների ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքները։ Առաջարկելով պարզ համեմատություն կատարել ձեռքբերումների և կորուստների միջև՝ Կարապետյանն արձանագրում է, որ երկիրը կանգնած է լրջագույն կորուստների առաջ, իսկ գործող իշխանության վարած քաղաքականությունը հանգեցրել է պետական ու ազգային արժանապատվության նսեմացման։

«Մեզ անվերջ փորձում են՝ ի դեմս գործող ղեկավարի, կռացած վիճակում պահել։ Այդպես կռացած Թուրքիա են գնում, հետո՝ Դուբլին։ Ես պատրաստ չեմ կռացած շրջել»,— հայտարարում է գեներալ-մայորը՝ իր դիրքորոշումը ձևակերպելով որպես սկզբունքային մերժում նման քաղաքական գծին։

Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանն ընդգծում է, որ անձնական շահերն ու հավակնությունները վաղուց մի կողմ է դրել, իսկ երկրում ստեղծված իրավիճակն էլ ավելի է ամրապնդում իր վճռականությունը։ Նրա համոզմամբ՝ ապագա ունենալու միակ գրավականը համընդհանուր համախմբումն ու հետևողական պայքարն է, որից խուսափելու իրավունք որևէ մեկը չունի։

Սամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnրՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերումՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանըՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցելԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբՔուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվելԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինենՀայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակըՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. ՊուտինՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվիԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունըՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքըԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանաՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱնվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտումUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի ՈւկրաինայինՇիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազիԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ Դավթյան
Ամենադիտված