Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի ժամկետով կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր, որոշումը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում:
2021 թվականի օգոստոսի 5-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինելով Գեղամ Գևորգյանին: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ նրան ընտրել է ռեկտորի պաշտոնում (19 կողմ, 5 դեմ ձայներով)։ Ընտրության արդյունքները ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, ինչից հետո նա պաշտոնապես ստանձնել է ռեկտորի լիազորությունները 5 տարի ժամկետով։
Այս պաշտոնավարմանը նախորդել է նրա քաղաքական և պետական գործունեությունը․ 2018-2019 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։