Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Սահմանադրության փոփոխություն, Եկեղեցու և Վեհափառի դեմ հերթական հարձակումներ, տարաբնույթ այցեր եվրոպական երկրներ և աջակցության փնտրտուք։ Այսպիսին է իշխանությունների չփոփոխվող առօրյան։ «Այս մարդու առաջ խնդիր կա դրած, նա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պայմանները։ Առաջնային մանդատով Ադրբեջանն է հանդես գալիս։ Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով են առաջնորդվում, ամեն հարցում Թուրքիան ունի իր ստրատեգիական կարգավիճակը, բայց չի կարող բացահայտորեն պաշտպանել ադրբեջանական շահերը, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ է, հավակնություններ ունի ԵՄ-ի հետ կապված, հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ։ Այսինքն, իր աշխարհաքաղաքական շահերը հաշվի առնելով՝ փորձում է, այսպես ասած, «երկրորդ ջութակով» հանդես գալ։ Միևնույն ժամանակ ամեն հարմար պահի գործում է «я своё мужское слово скажу» բանաձևը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը։

Վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցերը հաջորդում են մեկը մյուսին։ Քաղաքագետի կարծիքով, վերջինս իմիտացիա է ստեղծում, թե անընդհատ շարժի մեջ է։ «Մեր շուրջն էլ կան, չէ՞, մարդիկ, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ամբողջ օրը շարժի մեջ են։ Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ո՞ւր է անընդհատ այս մարդը գնում, ինչի՞ համար։ Գուցե ուղղակի բյուջեն է ծախսում։ Նա իր քայլերով փորձում է հասարակությանը ցույց տալ՝ մեկ շաբաթվա մեջ ամբողջ աշխարհը պտտվել եմ, էլ ի՞նչ եք ուզում։ Այո՛, գնում է տարբեր երկրներ, այո՛, տեղի են ունենում արարողակարգային հանդիպումներ։ Երբ պաշտոնյան մեկնում է մի երկիր, բնականաբար, նրան ըստ պատշաճի դիմավորում են, հարգում, պատվում, ճանապարհում։ Իսկ ի՞նչ ենք տեսնում, երբ նյութականացնում ենք այս այցերը։ Մի պարզ հարց ունեմ՝ Պնոմպեն և Դուբլին կատարած աշխատանքային այցերն ի՞նչ են տվել Հայաստանի Հանրապետությանը։ Հազարավոր կիլոմետրեր, միլիոնավոր դրամների ծախսեր, իսկ արդյունքում թեկուզ ինչ-որ գաղափար, նորություն բերե՞լ է Հայաստան։ Իր բոլոր գործողություններով նա մեկ նպատակ ունի՝ իր շուրջ գեներացնել արհեստական օրակարգ։ Կարևորն իր մասին խոսեն, անգամ էական չէ, թե ինչ խոսեն։ Նա դրանից հաճույք է ստանում։ Գուցե պետք է առհասարակ անտեսել այս մարդուն, հասկանում եմ, որ սա էլ շատ կտրուկ քայլ է, բայց պետք է կանգնեցնել այս հանրային տիրաժավորման ալիքը։ Երբեմն տպավորություն է, որ լիարժեքորեն չենք գիտակցում, թե նա մեզ էլ ինչ նոր փորձանքների է տանելու։ Հասցնելու է կրիտիկական կետերի, բախումների, հանրային խժդժությունների, անկարգությունների, նա բոլորին կձերբակալի, կկալանավորի։ Նա «կանաչ լույս» ունի։ Իրեն ասում են՝ խոստացել ես ընտրվելուց հետո այս ու այս քայլերն անել, հիմա պետք է անես։ Ի վերջո, Եվրոպայից միլիոնավոր դոլարներ են հոսել Հայաստան։ Իրեն հարցեր են ուղղելու՝ գումարները տվեցինք, իսկ դու ի՞նչ ես արել։ Քարերը հավաքելու ժամանակն է եկել։ Իրեն, հավանաբար, ասում են՝ գումարը տվել ենք, որ ռուսամետներին բռնես, Ռուսաստանի հետ կապերդ խզես, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանես, ԵԱՏՄ-ից դուրս գաս, ատոմակայանը փակես։ Նա պետք է այս խնդիրները լուծի, որպես քաղաքական «ֆիգուր»՝ նրան դրա համար են ստեղծել»,-նկատում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից՝ նա դեպի Ռուսաստան ռևերանսներ է անում, ամեն դեպքում ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ գործընկերությունը, քանի որ գուցե ունի մտավախություններ սոցիալական անհնազանդության մասով։ «Տպավորություն է, որ Ռուսաստանի հարցում նա ունի անձի երկվություն։ Նա գիտի, որ հստակ խնդիր ունի լուծելու, բայց երբ հասնում է Ռուսաստան, չի կարողանում լիարժեքորեն ասել այն, ինչ կա իր մտքին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը նրա առջև հստակ հարցեր է դնում, ասում է՝ կողմնորոշվիր։ Լուրջ պետությունների հետ շփումներում քայլերդ պետք է հստակ լինեն։ Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու։ Իսկ այս ամենից առաջին ու միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու։ Հայտնի հակառուս Արամ Սարգսյանն օրերս ասել էր՝ ավելի լավ է գազ չլինի, ցուրտ լինի, սոված լինենք, ատոմակայանը փակվի, բայց Ռուսաստանից հեռու լինենք։ Մեր ընդդիմադիր հատվածին եմ ուզում դիմել։ Եկել է ժամանակը, որ բոլորը պետք է բաց ու պարզ խաղան, իրենց ասելիքն ասեն ուղիղ, առանց այլևայլության։ Բազմաթիվ մարդիկ իրենց գաղափարներով արևմտամետ են։ Մեկը սիրում է Եվրոպան, մյուսը՝ Ամերիկան, երրորդն էլ՝ Կանադան։ Գուցե մյուս հատվածն էլ պետք է ասի, որ ռուսամետ է։ Ի՞նչ խնդիր կա դրա մեջ։ Մյուս կողմից էլ՝ հասկանում եմ, որ նրանց կարող են հակադարձել միութենական պետության մասին սին զրույցներով։ Քանի առիթ է, ասեմ, որ միութենական պետության գաղափարը երբևիցե հայ իրականության պատմության մեջ դիսկուրսի առարկա չի դարձել։ Վերջին 20-ամյակի մեջ նման դիսկուրս չեմ լսել։ Նկատի ունեմ լուրջ քաղաքական քննարկումները։ Իշխանությունները ձգտում են դեպի Արևմուտք, խոսում են արևմտամետության մասին և «մոռանում» են հիշատակել, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով։ Մեր տարածաշրջանում Արևմուտքի «տեսուչը» Թուրքիան է։ Մեր բոլոր հարցերը կարգավորվելու են Թուրքիայի միջոցով»։

Հովասափյանն այս համատեքստում ուշադրություն է հրավիրում նաև Իրանի նախկին ԱԳ նախարար Ալի Վելայեթիի վերջին հրապարակման վրա։ «Նա հատուկ շեշտում էր Թուրքմենչայի պայմանագիրը։ Ռուս-պարսկական սահմանը պայմանական Արաքս գետն է։ Իրանցիների համար Արաքսը համարվում է Ռուսաստանի հետ, կրկին պայմանական եմ ասում, սահման, եզրագիծ։ Դրա ամեն կողմում նրանցից մեկի ազդեցության գոտին է։ Հիմա Ռուսաստանին փորձում են դուրս թողնել այստեղից։ Վելայեթին շատ պարզ գրել էր՝ այդ դեպքում մենք կլցնենք այդ վակուումը մինչև Դերբենդ (Դաղստան)։ Դերբենդը միշտ համարվել է Հյուսիսային սահմանադուռ։ Ալի Վելայեթին ազատ մարդ է, որևէ ձևով կաղապարված չէ։ Բայց նա վերջին մարդը չէ Իրանում։ Պետությունն իր խոսքն ասում է Վելայեթիի բերանով»։

Բայց Սահմանադրության փոփոխության հարցում գոնե Նիկոլ Փաշինյանն արժանանում է ընդդիմության և հասարակության դիմադրությանը։ «Նա փակուղու առաջ է, կազուսային իրավիճակ է։ Դրսից պարտադրում են փոխել Սահմանադրությունը, ժամկետները «սեղմում» են, իրեն ասում են՝ արագացրու, որ տեսնենք, թե ինչ է լինում։ Անգամ կասկածներ ունեմ, որ նա Սահմանադրության փոփոխության հարցը չի ուզում դնել քվեարկության կամ բերել հանրային դաշտ։ Փաշինյանը հասկանում է, որ այս հարցում նա պարտվել է։ Նա քաղաքական հոտառություն ունի, որն իրեն հուշում է այդ մասին։ Հասկանալով, որ դա այս պահին գրեթե անիրականանալի մի բան է, այնուամենայնիվ, մտնում է Սահմանադրության փոփոխության դաշտ, քանի որ «տերերն» են պահանջել՝ թե՛ Եվրոպայից, թե՛ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Իր առաջ կոնկրետ խնդիր է դրված։ Սահմանադրության հարցից հետո լինելու է ԵԱՏՄից դուրս գալու թեման, եթե մինչ այդ Հայաստանին դուրս չթողնեն տնտեսական այդ կառույցից։ Մյուս կողմից՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց մանդատակիր անձանց մասով ունեն վստահություն, որ իշխանությունը չի կարողանա ստանալ նրանց համաձայնությունը»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել էԱրտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համարՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱվելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըՌուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվելԵվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնելՀայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներԿանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համարՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցըԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍԳրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներըԱդրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանՀայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ
Ամենադիտված