Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան իրականության մեջ խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վաղուց դարձել է համակարգային երևույթ։ Խոշոր կապիտալի տերերի համար քաղաքականություն մտնելն ու իշխանության մաս կազմելը ոչ թե գաղափարական ընտրություն է, այլ սեփական բիզնեսի անվտանգության, արտոնությունների և հարմարավետության ապահովման ամենակարճ ճանապարհը։ Ավելին՝ բիզնես-էլիտան հազվադեպ է կապվում որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ արժեհամակարգի հետ. յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո տեղի է ունենում պարզ «գլխարկափոխություն», որի նպատակը մեկն է՝ պահպանել կուտակած կապիտալն ու շարունակել նոր բարձունքներ գրավել նոր կառավարիչների հովանու ներքո։

Իշխանությունների՝ տարիներ շարունակ անսասան ամրանալու և վերարտադրվելու գլխավոր պատճառներից մեկը երկրում սկզբունքային դիրքորոշում ունեցող առանցքային գործիչների սուր պակասն է։ Հասարակության շարժիչ ուժը համարվող շերտերի՝ խոշոր բիզնեսի, մտածող էլիտայի և քաղաքական դեմքերի միայն մի փոքր հատվածն է պատրաստ վտանգի տակ դնել սեփական բարեկեցությունը՝ հանուն ազգային ու պետական շահի պաշտպանության։ Մեծամասնությունը նախընտրում է հարմարվողականության ու գործարքի ճանապարհը՝ դառնալով ցանկացած իշխանության հենարանը։ Այս երևույթի ամենացայտուն օրինակներից մեկը «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի (հանրությանը հայտնի որպես «ՍԱՍ-ի Արտակ») քաղաքական ու տնտեսական ուղին է։ «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) իրականացրած ուսումնասիրությունն ու հրապարակած փաստերը մանրամասն ցույց են տալիս, թե ինչպես է նախկին իշխանության ֆինանսական հենարաններից մեկը 2018 թվականից հետո վերածվել գործող իշխանության «համեղ գործընկերոջ»։

Արտակ Սարգսյանի բիզնեսը ձևավորվել է դեռևս 1990-ականներին. 1997-ին բացված առաջին շուրջօրյա ՍԱՍ սուպերմարկետը տարիների ընթացքում վերածվեց խոշոր առևտրային ցանցի՝ ընդլայնվելով նաև Հայաստանից դուրս և կապեր հաստատելով Կիպրոսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Վրաստանում գրանցված կառույցների հետ։ Բիզնեսի աճին զուգահեռ՝ 2004 թվականից Սարգսյանը մուտք գործեց քաղաքականություն՝ անցնելով մի քանի կուսակցությունների միջով՝ «Օրինաց երկրից» և Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունից» մինչև «Գործարար» պատգամավորական խումբ և Հանրապետական կուսակցություն։ 2012-ին նա կրկին պատգամավոր դարձավ ՀՀԿ-ով, սակայն խորհրդարանում հինգ տարի այդպես էլ ելույթ չունեցավ։ 2017 թվականին նա հայտնվեց ընտրական սկանդալի մեջ, բայց նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 2017 թվականի սեպտեմբերի 8-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2018 թվականի իշխանափոխությունը լավագույնս ցույց տվեց խոշոր բիզնեսի հարմարվողականության մեխանիզմը։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2017-ին անձամբ էր խիստ պարզաբանումներ պահանջում ՍԱՍում տեղի ունեցած ընտրական պատմության վերաբերյալ, իշխանության գալուց հետո փոխեց իր դիրքորոշումը։ Իր հերթին Արտակ Սարգսյանը քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին, լքեց ՀՀԿ-ն, աջակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին և 2019 թվականի մայիսին հայտարարեց, որ նոր իշխանությունների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել։ Նույն շրջանում «ՍԱՍ Գրուպի» կազմում գործող «ՍԱՍ Սուիթ» ընկերությունը 1 միլիոն 688 հազար դրամ փոխանցեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ արժանանալով «համեղ գործընկեր» անվանմանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գործարարների նախաճաշին Արտակ Սարգսյանը կրկին ներկա էր՝ Սամվել Ալեքսանյանի կողքին։

Արտակ Սարգսյանի օրինակը փաստում է, որ քանի դեռ երկրում գերակայում է հարմարվողականության մշակույթը, իսկ սկզբունքային դիրքորոշումը զիջում է նեղ խմբային ու բիզնես շահերին, «ջերմոցային պայմաններ» միշտ կլինեն միայն իշխանությանը սերտաճող բիզնեսի համար՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Իսկ եթե որևէ գործարար համարձակություն է ունենում տրամագծորեն հակառակ դիրքորոշում հայտնել, անմիջապես հայտնվում է թիրախում և լուրջ խնդիրներ է ունենում իր բիզնեսում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել էԱրտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համարՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱվելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըՌուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվելԵվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնելՀայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներԿանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համարՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցըԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍԳրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներըԱդրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանՀայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված