Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝ ձևավորելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին նոր եռանկյունին, որտեղ գերտերությունները քննարկելու են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերը՝ միջուկային զենքի կրճատումից ու Իրանի շուրջ զարգացումներից մինչև ուկրաինական կարգավորում և տարածաշրջանային անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների այս պատմական բեկման ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին դրսևորումները վկայում են, որ պաշտոնական Երևանում ևս որոշակիորեն զգում են գլոբալ քաղաքական քամիների ուղղության փոփոխությունը: Այն շրջադարձային հռետորաբանությունն ու դեպի Մոսկվա արվող զգուշավոր քայլերը, որոնք նկատվում են վերջին շրջանում, քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, դժվար է դիտարկել զուտ որպես պլանային դիվանագիտական ակտիվություն: Ավելի հավանական է, որ Երևանում սկսել են գիտակցել՝ երկարատև միակողմանի աշխարհաքաղաքական նախապատվությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և գերտերությունների միջև կայանալիք մեծ գործարքների արդյունքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բոլորովին այլ իրողությունների կենտրոնում:

Ըստ միջազգայնագետների դիտարկումների, «Յալթա-2»-ի տրամաբանությամբ ընթացող գլոբալ վերաբաժանման համատեքստում ռազմավարական և աշխարհագրական գործոնները թելադրում են հստակ օրինաչափություններ: Քանի որ գերտերությունները ձգտում են հստակեցնել իրենց կենսական շահերի սահմանները՝ փոխադարձ զիջումների և հավասարակշռության հասնելու նպատակով, չափազանց բարձր է հավանականությունը, որ Հայաստանը վերստին դիտարկվի որպես ռուսական ազդեցության և պատասխանատվության գոտու մաս: Այս սցենարի իրագործման դեպքում արևմտյան կենտրոնները, առաջնորդվելով սեփական գլոբալ առաջնահերթություններով և այլ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածություններով, կարող են փաստացի փակել հայկական ուղղությամբ իրենց ակտիվ ներգրավվածության էջը՝ Երևանին թողնելով տարածաշրջանային իրական ուժային կենտրոնների հետ առերեսվելու հրամայականի առջև:

Նման զարգացումը Հայաստանի համար ստեղծում է չափազանց բարդ ու զգայուն իրավիճակ: Երկար ժամանակ վարված քաղաքականությունը, որն ուղեկցվում էր դաշնակցային հարաբերությունների սառեցմամբ և կտրուկ հայտարարություններով, խորը հետք է թողել երկկողմ վստահության վրա: Եթե գլոբալ պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը վերահաստատի իր առանցքային դերակատարումը տարածաշրջանում, ապա պաշտոնական Երևանը ստիպված է լինելու լուրջ և առարկայական բացատրություններ տալ նախորդ տարիների քաղաքական կուրսի վերաբերյալ: Այդ պարագայում զուտ դիվանագիտական ժեստերն ու բարեկամական մթնոլորտի մասին հայտարարությունները բավարար չեն լինի. տարածաշրջանի «վերահսկողի» կարգավիճակը վերականգնող կողմը պահանջելու է հստակ, չափելի քայլեր և ռազմավարական երաշխիքներ:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես պնդել են, որ իրենք փորձում են արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա իրականացնել՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման նպատակով, ռեալ պոլիտիկի դաժան իրողությունները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ այդքան ռոմանտիկ ու հեքիաթային չէ: Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, աշխարհաքաղաքական կոշտ բախումների փուլում նման պատկերացումներն ու հայտարարություններն ավելի շատ քաղաքական դիլետանտիզմի են նմանվում, քան իրատեսական ռազմավարության: Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ նմանատիպ իրավիճակներում գերտերությունների միջամտությունները վերջնարդյունքում լինում են շատ ավելի կոպիտ ու ցավոտ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հետևաբար, աշխարհի նոր բաժանումից հետո չի բացառվում, որ տարբեր ազդեցության գոտիներում հայտնված փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ուղղությամբ լինելու են ուղղակի և կոշտ միջամտություններ, և հայ ժողովուրդը ստիպված է լինելու վճարել՝ վերջին տարիների չհաշվարկված արտաքին քաղաքականության քաղաքական ու տնտեսական գինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել էԱրտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համարՍոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱվելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըՌուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվելԵվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնելՀայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներԿանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համարՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱդրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցըԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍԳրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներըԱդրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանՀայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված