Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ
Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի Բոուլինգ Գրին հրապարակից հեռացվել է Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը։ Այս մասին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կոչերից հետո դրոշը նոյեմբերի 16-ին, իջեցվել է և հեռացվել։
Այն բարձրացվել էր՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի գրավման և դրան հաջորդած՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման առիթով: