Իրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի երկնքում ոչնչացվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հորմուզի նեղուցի արևելքում հայտնաբերվել և ժամանակին ոչնչացվել է MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ երկրի հարավ-արևելքում տեղակայված և երկրի հակաօդային պաշտպանության միասնական ցանցի կառավարման ներքո գործող բանակի ՀՕՊ ուժերի հայրենական համակարգերի կրակով», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։