Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք
Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի մաքսային կոմիտեն։
Ներմուծման հիմնական մասը կազմել է ալյումինե փայլաթիթեղը, ներմուծվել է 19,41 տոննա փայլաթիթեղ՝ 95,34 հազար դոլար արժեքով։