Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին
«Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ՝ հաշվի առնելով աշխարհը ցնցող հակամարտությունները։ Դժվար թե առաջնորդները շրջանցեն Ուկրաինայի հարցով քննարկումը։
Կողմերը կքննարկեն, թե ինչպես պետք է խոշոր տերությունները կառուցեն իրենց հարաբերությունները և նպաստեն աշխարհում իրավիճակի բարելավմանը։
Եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության տեքստի մշակման աշխատանքները շատ ինտենսիվ են ընթանում։ Եռակողմ հայտարարության որոշ պարամետրեր արդեն ուրվագծվում են»։