Տոկիոյի օդանավակայանում 292 չվերթ են չեղարկել կորեական Boeing-ի բռնկումից հետո
HeaderՏոկիոյի Հանեդա օդանավակայանում մայիսի 27-ին առնվազն 292 չվերթ Է չեղարկվել թիռչքային գոտում Korean Air ավիաընկերության Boeing 777 ավիահանրանավի շարժիչի բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Մայիսի 27-ին տեղի Է ունեցել Korean Air ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ավիահանրանավի ձախ շարժիչի բռնկում: Հանրանավը թռիչքի համար գետնավարել Է դեպի թռիչքավայրԷջքային գոտի, երբ հայտնաբերել են, որ ծուխ Է հայտնվել թեւի շրջանում: Բոլոր 319 ուղեւորներն ու անձնակազմի անդամները շտապ տարահանվել են վթարային փչովի սանդուղքով: Ինքնաթիռը 2708 չվերթով պետք Է Տոկիոյից մեկներ Սեուլ:
Չնայած օդանավակայանի թռիչքավայրԷջքաին գոտիների մեծ մասի աշխատանքի վերսկսմանը, պատահարի պատճառով չվերթերը չեղարվկել են, ավելի քան 50 հազար ուղեւորներ իրենց վրա զգում են օդանավակայանի աշխատանքի խախտման ազդեցությունը:
Ոստիկանության տեղեկատվությամբ՝ այս ժամին ահաբեկչական գործողության փորձի կասկածներ չկան: Կրակը մարվել Է: Ոստիկանությունը եւ հրշեջները պարզում են պատահարի պատճառները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: