Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում
Արտերկրում Հայաստանի դեսպանատներում նոր կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ծառայությունը նախատեսվում է վերականգնել առաջիկա 2–4 ամսվա ընթացքում՝ նոր կենսաչափական համակարգի ներդրումից հետո։
Ինչպես հայտնում է Iravaban.net-ը, այս ընթացքում քաղաքացիները կարող են նոր անձնագիր ստանալու համար դիմել Հայաստանում գործող «ՀայՓաս» գրասենյակներ՝ վճարելով 28 650 դրամ պետական տուրք։
Դեսպանատներում ծառայության վերսկսումից հետո անձնագրի տրամադրման հյուպատոսական տուրքը կկազմի 65 000 դրամ, իսկ մինչև 16 տարեկանների համար՝ 30 000 դրամ։