Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Սերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում

Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները

Տարվա վերջին ամիսը մի քանի կարևոր ժամկետ ունի։ Դեկտեմբերի 1-ին լրանում է գույքահարկի վճարման ժամկետը, 12-րդ դասարանցիները հունվարյան պետական ավարտական քննություններին պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ մինչև տարեվերջ դեռ կարելի է պահանջել 2024 թվականին կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ.-ի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թ.-ի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշմամբ։

 

1. Դեկտեմբերի 1. գույքահարկ

 

Ֆիզիկական անձինք բնակարանի, առանձնատան, հողամասի, ավտոտնակի և ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մաս, 251-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ծանուցագիր չստանալը չի ազատում հարկն ամբողջությամբ վճարելու պարտականությունից (233-րդ հոդվածի 4-րդ մաս, 248-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ ժամանակին չվճարված գումարի 0,075 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար (401-րդ հոդված)։

 

2. Դեկտեմբերի 10. հունվարյան ավարտական քննություններ

 

12-րդ դասարանի սովորողը հունվարին պետական ավարտական քննություններին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է դպրոցի տնօրենին, իսկ հեռավար ուսուցման դեպքում կարող է դիմել էլեկտրոնային փոստով (N 78-Ն հրամանի հավելվածի 14-րդ կետ)։ Հրամանով դեկտեմբերի 10-ից հետո հունվարյան քննություններին դիմելու հնարավորություն նախատեսված չէ, սակայն սովորողը կարող է մինչև ապրիլի 1-ը դիմել հունիսյան քննություններին (15-րդ կետ)։

 

3. Մինչև տարեվերջ. 2024 թվականի սոցիալական ծախսերի փոխհատուցում

 

2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) (N 1067-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ պարբերություն)։ Այսինքն՝ որոշմամբ 2027 թվականին ներկայացնելու դեպքում փոխհատուցման իրավունք նախատեսված չէ։ Ընդ որում, ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ և անմիջականորեն հայտարարատուի կողմից, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի (2.1-ին և 2.2-րդ կետեր), իսկ հաշվարկային փաստաթղթում պետք է նշված լինի ծախսը կատարած անձի հանրային ծառայությունների համարանիշը (3-րդ և 4-րդ կետեր)։ Փոխհատուցման առավելագույն չափը առողջապահության գծով տարեկան 50 000 դրամ է, կրթության գծով՝ ընդհանուր 100 000 դրամ (որից դասագրքերի վարձակալության մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար 3 000 դրամ), իսկ բոլոր ուղղություններով միասին՝ իր և ընտանիքի անդամների համար տարեկան 100 000 դրամ (8-րդ և 9-րդ կետեր)։ Ատամնաբուժական ծառայությունների ծախսերը փոխհատուցվում են միայն 2024 և 2025 թվականների մասով, իսկ սոցիալական փաթեթի շահառուներն ու պետության երաշխավորած անվճար բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներն ապահովագրական փաթեթի գծով կարող են փոխհատուցում ստանալ միայն այն ընտանիքի անդամների համար, ովքեր շահառու կամ այդ կազմակերպությունների աշխատող չեն (6-րդ կետ)։

Թեմաներ:

Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվումԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերելԽամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներԳույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետներըԵրևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-նԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել«Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El NacionalՌուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրաԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվելԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանումCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորումԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոնԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվիՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանԳերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան«Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ»Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ ԶաքարյանՊրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներՄահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել ենԾննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվումՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներԿարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանըՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջՎայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներՎտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներինԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. PoliticoՍիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համարԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի ՎենսՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան
Ամենադիտված