Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Rogue», «Kia» և էլեկտրական «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։