«Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional
Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին։ Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբում համակերպվել են Հալանդի հնարավոր հեռանալու մտքի հետ, ինչը պայմանավորված է ֆինանսական սկանդալի ֆոնին «Մանչեսթեր Սիթիի» ապագայի շուրջ ստեղծված անորոշությամբ։ Նշվում է, որ ամռանը «քաղաքաբնակները» նորվեգացի ռմբարկուի տրանսֆերի դիմաց կպահանջեն 175 միլիոն եվրո։ Այս պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում նշվում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Հալանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2034 թվականը։